
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ AMGT26029106 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ 04/03/10
Մարտի 4-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26029106 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 1մլրդ 365 մլն դրամ, որից մրցակցային` 1մլրդ 315 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 480 074 394 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.2098 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.5000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 8 դիլեր և գանձապետական պահառուն: