
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչություն, հաստատվել դրա կանոնադրությունը եւ կառուցվածքը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ սա առաջին քայլն է Հայաստանում աուդիտորական ծառայություն ստեղծելու ճանապարհին։ Այս փուլում մեծացվում է աուդիտորական հսկողության կարողությունը, իսկ առաջիկայում կառավարությունը կդիմի օրենսդրական մարմին` ստեղծելու ինքնուրույն մարմին։ Վարչապետն ընդգծել է աուդիտորական ընկերությունների եւ հատկապես խոշոր բիզնեսի ներկայացուցիչների իրազեկումը կազմակերպելու անհրաժեշտությունը։