
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՄԱՐՏԻ 16-ԻՆ ԵՎ 25-ԻՆ ԿԿԱՅԱՆԱՆ ՊԵՏԱԿԱՆ AMGN60163155 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴՆԵՐ
Կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ 2010թ. մարտի 16-ին և 25-ին ժամը 10:30-ին բանկում տեղի կունենան Հայաստանի Հանրապետության AMGN60163155 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ: Տեղաբաշխման ծավալը կկազմի 1 000 000 000 դրամ: Արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 13% է, իսկ վճարման պարբերականությունը` կիսամյակային: Պարտատոմսերի ձեռք բերման նվազագույն ծավալը սահմանվում է 10 000 դրամ, քայլը` 1000 դրամ:
Աճուրդին կարող են մասնակցել գործակալները: