
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ AMGN36093130 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 09/03/10
Մարտի 9-ին տեղի է ունեցել 36 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36093130 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 730 մլն դրամ, որից մրցակցային` 660 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 420 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 415 387 894 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.9785 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.0000 տոկոս: Աճուրդին մասնակցել է 6 գործակալ: