Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՍՊԱՍՐԱԿՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ
09/03/2010 18:42
Կիսվել

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՍՊԱՍՐԱԿՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի մասնակցությամբ բացվել է Արաբկիրի հարկ վճարողների սպասարկման կենտրոնը: Համակարգի ղեկավարը ծանոթացել է նորաբաց կենտրոնի պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ, լսել հարկ վճարողների դիտողություններն ու առաջարկները:

Հաշվետվությունների լրացման և էլեկտրոնային եղանակով ուղարկելու հետ կապված հարցերում  աջակցություն, հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու համար  պայմանագրի կնքում, էլեկտրոնային ծածկագրի և գաղտնաբառի տրամադրում և մի շարք այլ ծառայությունների մատուցում, որ առաջարկվում է հարկ վճարողների սպասարկման կենտրոնում:

ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը տեղեկացրել է, որ սպասարկման կենտրոններում հարկ վճարողը կարող է ստանալ հարկային համակարգին առնչվող ցանկացած բնույթի լիարժեք և սպառիչ տեղեկատվություն. «Այս կենտրոններում հարկատուն հնարավորություն ունի տեղեկանալ հարկային օրենսդրության և հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի հիմնական դրույթներին և դրանց պարզաբանումներին, հանգամանալի տեղեկատվություն ստանալ հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ուղարկելու կարգի,  կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի շրջանակներում միասնական հարկի ներդրման վերաբերյալ: Հարկ վճարողների սպասարկման կենտրոնն էապես կթեթևացնի նաև նորաստեղծ հակատուի գործը` վերջինիս հնարավորություն տալով հարկային տեղեկատվություն և աջակցություն ստանալ հենց իր աշխատավայրում»:

Կոմիտեի նախագահի առաջին տեղակալը մատնանշել է սպասարկման կենտրոնների հիմնական նպատակները. «Հարկատուներին  որակյալ ծառայություններ մատուցելով` մենք փորձում ենք խթանել հարկ վճարողի կողմից հարկերի կամավոր վճարումը, բարձրացնել մեր հարկատուների ինքնագնահատման մակարդակը և, իհարկե, կրճատել ՊԵԿ-ի կողմից կատարվող ծախսերը: Բացի այդ, նաև նպատակ ունենք այսպիսով տարանջատել սպասարկման գործառույթները վերահսկողականից»:

Ժամանակակից սպասարկման կենտրոնները հագեցած  են որակյալ ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ գույքային պայմաններով, համակարգչային տեխնիկայով, բարձրակարգ և վերապատրաստված մասնագետներով: Սպասարկման կենտրոններում տեղադրված է նաև տերմինալ` որոշ ծառայություններից  ինքանսպասարկման սկզբունքով օգտվելու համար: Կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններից հարկ վճարողը կարող  է օգտվել տարբեր եղանակներով` այցելելով, զանգահարելով, էլեկտրոնային փոստի /նաև փոստի/  և ֆաքսի միջոցով:

Տեղեկացնենք, որ սպասարկման կենտրոնի ծառայություններից կարող են օգտվել բոլոր ցանկացողները` անվճար: Պահպանվում է նաև հարկատուի վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը:

Այսպիսով հարկ վճարողների սպասարկման բարելավումը և իրազեկվածության առավել բարձր մակարդակի ապահովումը ՊԵԿ առաջնահերթ խնդիրներից է: Կոմիտեն նպատակ ունի առավելագույնս ընդլայնել հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների շրջանակը:  Ընդ որում, պետեկամուտների կոմիտեն առաջնահերթ է համարում սպասարկման կենտրոնների ստեղծումը նաև մարզերում. այս տարվա ընթացքում այսպիսի կենտրոններ կբացվեն հարկ վճարողների խտության տեսանկյունից խոշոր շրջաններում: Կ.Մինասյանի տվյալներով,  խոշոր սպասարկման կենտրոններ կբացվեն Վանաձորում, Գյումրիում, Կապանում և Հրազդանում: Համապատասխան աշխատանքներն արդեն սկսվել են:

Հարկ վճարողների արագ և որակյալ սպասարկումն իրականացվելու է վերապատրաստված, որակյալ մասնագետների, տեղեկատվական նոր տեխնոլոգիաների առկայությամբ:

Այսպիսի կենտրոնների բացումն աննախադեպ քայլ է համարում պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը` հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման, էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման և, առհասարակ, մեր երկրում էլեկտրոնային կառավարման զարգացման տեսակետից: «Միանշանակ կարող եմ փաստել, որ նման սպասարկման կենտրոնները բնորոշ են զարգացած երկրներին: Արդյունքում մեր հարկ վճարողներն այսօր լիարժեք տեղեկացված են ամբողջ իրավական, հարկային դաշտից»:

Կոմիտեի մասնագետները փաստում են, որ այս ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակական են, քանի որ պետեկամուտների կոմիտեում գիտակցում են` ապագան էլեկտրոնայինինն է:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2