ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ AMGB20072283 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 11/03/10
Մարտի 11-ին տեղի է ունեցել 20 տարի մարման ժամկետով պետական (գանձապետական) երկարաժամկետ AMGB20072283 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 833, 5 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 773,5 մլն դրամ, ոչ մրցակցային` 60 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 718 774 583 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 16.1623 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 16.3400 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 6 գործակալ: