Ֆինանսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.00+0.00
EUR BUY - 425.00+0.00 EUR SELL - 433.00+1.00
OIL:  BRENT - 91.99-1.17 WTI - 87.76-0.45
COMEX:  GOLD - 4560.50+1.36 SILVER - 75.62-0.04
COMEX:  PLATINUM - 1922.90+0.23
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.26-0.03 EUR/GBP - 1.1659+0.19
FOREX:  EUR/USD - 1.1659+0.19 GBP/USD - 1.3459+0.22
STOCKS RUS:  RTSI - 1137.98-0.22
STOCKS US: DOW JONES - 51032.46+0.72 NASDAQ - 26972.62+0.20
STOCKS US: S&P 500 - 7580.06+0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 66934.33+0.91 TOPIX - 3940.70-0.42
STOCKS CHINA:  HANG SENG - 25398.18+0.86 SSEC - 4057.74-0.27
STOCKS EUR:  FTSE100 - 10409.28-0.16 CAC40 - 8183.34-0.07
STOCKS EUR:  DAX - 25104.70+0.05
01/06/2026  CBA:  USD - 368.35+0.17 GBP - 495.91+1.89
01/06/2026  CBA:  EURO - 428.98+0.27
01/06/2026  CBA:  GOLD - 53836+1522 SILVER - 897.5+33.14
GTR ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ԿՈՂՄԻՑ HSBC-Ն ՃԱՆԱՉՎԵԼ Է 2009Թ.-Ի ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆԿ ԱՇԽԱՐՀՈՒՄ
15/03/2010 13:02
Կիսվել

GTR ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ԿՈՂՄԻՑ HSBC-Ն ՃԱՆԱՉՎԵԼ Է 2009Թ.-Ի ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆԿ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Էյչ-Էս-Բի-Սին երկրորդ տարին անընդմեջ Լոնդոնյան Global Trade Review (GTR) պարբերականի կողմից ճանաչվել է 2009 թվականի Առևտրի ֆինանսավորման  Լավագույն Բանկն աշխարհում: Որոշումը կայացվել է 2009 թվականին, աշխարհում Էյչ-Էս-Բի-Սի-ի առևտրի ֆինանսավորման ծառայություններից օգտվող հաճախորդների կողմից ներկայացված քվեների, ինչպես նաև GTR-ի ընթերցողների շրջանում անցկացված առևտրի ֆինանսավորման ոլորտում գործող առաջատար ֆինանսական հաստատություններին գնահատող ամենամյա հարցման արդյունքում:

Մարտահրավերներով լի տարում Էյչ-Էս-Բի-Սին շարունակել է նվիրված մնալ հաճախորդների կարիքներին համապատասխան բանկային ծառայություններ տրամադրելու իր քաղաքականությանը` բազմաթիվ շուկաներում առևտրի ֆինանսավորման բնագավառում փորձառու և ուղղորդող խորհրդատվություն տրամադրելով իր հաճախորդներին և հնարավորություն ընձեռելով հաճախորդներին հիմնվել Էյչ-Էս-Բի-Սիի այս բնագավառում ունեցած համաշխարհային փորձառության վրա և օգտվել դրանից:

Բանկին հաջողվել է պահպանել իր առաջատարի դիրքը` 2009 թվականին ներդնելով  համաշխարհային առևտրի ֆինանսավորման վստահության ինդեքսը, որտեղ ներառված են աշխարհի 12 երկրներից, ավելի քան 3500 ներկրողների, արտահանողների և առևտրով զբաղվողների տեսակետները: Ինդեքսը, առևտրային ոլորտի ակտիվության յուրօրինակ բարոմետր է, որտեղ ներկայացված տվյալների օգնությամբ հնարավոր է հետևել և բացահայտել առևտրի ֆինանսավորման խոշոր շուկաներում վստահության աճի կամ անկման նշանները:

«Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը ևս իր նշանակալի ներդրումն ունի Խմբի հաջողության մեջ; Չնայած նախորդ տարվա անբարենպաստ տնտեսական պայմաններին, մենք շարունակել ենք Հայաստանում խթանել առևտրի ֆինանսավորման ծառայություների բոլոր տեսակները և ապահովել  առևտրի  ֆինանսավորման ընդհանուր եկամուտների 38 տոկոս աճ , այդ թվում ներմուծումների և երաշխիքների աճը կազմել է 48 և 17 տոկոս համապատասխանաբար: Այդուհանդերձ, մեզ համար ամենաարժեքավորը հաճախորդների գնահատականն է` իրենց միջազգային գործարքների ապահովությունը երաշխավորելու հարցում», – ասել է առևտրի ֆինանսավորման բաժնի կառավարիչ Արթուր Պետրոսյանը:

01/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.35
+0.17
Եվրո (EUR)
428.98
+0.27
Ռուբլի (RUR)
5.1274
-0.048
Լարի (GEL)
138.22
+0.07
53836
+1522
Արծաթ
897.5
+33.14