ՊԿՊ-ՆԵՐԻ ԱՃՈՒՐԴ` 939 ՄԼՆ 615 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ
Մարտի 17-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52163118 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 939 մլն 615 հազար դրամ, որից մրցակցային` 939 մլն 615 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 939 մլն 615 հազար դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 856 969 481 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.5380 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.8500 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 5 դիլեր: