ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՈՒԺԻ ՄԵՋ ԵՆ 96 ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ, 11 ԽԱՂԱՏԱՆ ԵՎ 4 ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ
2010 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է շահումով խաղի կազմակերպման 2 լիցենզիա, միևնույն ժամանակ շահումով խաղի կազմակերպման 3 և խաղատան 1 լիցենզիաներ ուժը կորցրած են ճանաչվել, 3 շահումով խաղի և 1 խաղատան կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է, իսկ 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիայի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում:
Նույն ժամանակահատվածում տուգանվել են շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպիչները` համապատասխանաբար 700 հազար և 300 հազար դրամի չափով:
Շահումով խաղերի գծով օրենքով սահմանված կարգով գանձվել է պետական տուրք` 50 մլն դրամի չափով:
2010 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 96 շահումով խաղի, 11 խաղատան և 4 վիճակախաղերի կազմակերպման լիցենզիաներ: