ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ AMGN36093130 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 23/03/10
Մարտի 23-ին տեղի է ունեցել 36 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36093130 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 470 մլն դրամ, որից մրցակցային` 410 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 120 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 119 160 898 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.0000 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.0000 տոկոս: Աճուրդին մասնակցել է 6 գործակալ: