ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ AMGT46092118 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈԻՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 24/03/10
Մարտի 24-ին տեղի է ունեցել 46 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT46092118 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 300 մլն դրամ, որից մրցակցային` 300 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 300 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 276 201 219 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.6333 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.7000 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 2 դիլեր: