ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ – ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՔԱՐՏԵՐԻ ՆՈՐ ՍԱԿԱԳՆԵՐ
«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն հերթական անգամ վերանայել է իր քարտերի սպասարկման սակագները` սահմանելով ավելի մատչելի և հասանելի գներ: Մասնավորապես, այսուհետ բանկի կանխիկացման կետերից և բանկոմատներից գումար կանխիկացնելիս.
– բանկի կողմից թողարկված բոլոր դեբետ քարտերից կանխիկացման միջնորդավճար չի գանձվելու,
– իսկ բոլոր կրեդիտ քարտերից, բացառությամբ VISA BUSINESS քարտի, կգանձվի ընդամենը 0.5% միջնորդավճար:
Հիշեցնենք, որ «Կոնվերս բանկը» հաճախորդների հետ շահավետ համագործակցության նպատակով` ընդամենը 4 ամիս առաջ բարելավել էր նաև քարտերի տրամադրման սակագները: