ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGN60163155 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 25/03/10
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2010թ. մարտի 25-ին կայացած ՀՀ պետական միջին ժամկետայնության արժեկտրոնային AMGN60163155 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդի ընթացքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 180 000 000 դրամ, իսկ ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 50 000 000 դրամ: Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 110 000 000 դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը 14.0000% է, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 14.0000%:
Աճուրդին մասնակցել է 5 գործակալ: