
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԴՐԱՄԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 1.6 ՄԻԼԻԱՐԴՈՎ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ մարտի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 17.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 23.8 մլն ԱՄՆ դոլար:
Մարտի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածի համեմատ դոլարային վարկերի ծավալն աճել է 1.3 միլիոնով, իսկ դրամային վարկերի ծավալն աճել 1.6 միլիարդով: