ԱՄՀ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻՆ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ 73.6 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
Վաշինգտոնից հայտնում են, որ Արժույթի Միջազգային Հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված վարկային համաձայնագրի շրջանակներում ԱՄՀ-ն Հայաստանին է հատկացրել 73.6 միլիոն դոլար: Նշենք, որ ԱՄՀ-ն Հայաստանին արդեն տրամադրել է 532 միլիոն դոլար: ԱՄՀ տնօրենի տեղակալ Մուրիլո Պորտուգալը նշել է, որ Հայաստանի կառավարությունը լուրջ աշխատանքներ է իրականացրել դրամավարկային և հարկային ոլորտներում, ինչի շնորհիվ Հայաստանի տնտեսությունը արդեն վերականգնման փուլում է: Պորտուգալը նաև կարծիք է հայտնել, որ վերականգնման գործընթացը դեռևս անկայուն ընթացք ունի: