ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGN60147141 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 01/04/10
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ պետական AMGN60147141 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդի ընթացքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 2 600 000 000 դրամ, իսկ բավարարված առաջարկությունների ծավալը` 500 000 000 դրամ: Հետգնված պարտատոմսերի սահմանային տարեկան եկամտաբերությունը կազմել է 13.5111%:
Աճուրդին մասնակցել է 6 գործակալ: