ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – 2 ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ մարտի 30-ին ԿԲ խորհրդի որոշմամբ ուժը կորցրած (դադարեցված) է ճանաչվել «ՈՍԿԵ ԼՈՒՄԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` ք. Երևան, Դավիթ Անհաղթի 21 հասցեում գտնվող գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե192 լիցենզիայի գործողությունը` գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:
Սահմանվել է, որ սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից գրավատունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը կնքված վարկային և պահատվության պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների կատարման հետ:
Ուժը կորցրած (դադարեցված) է ճանաչվել նաև «Գ.Է.Տ-ԳԱԳՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ ԳԳ-Ե161 լիցենզիայի գործողությունը` գրավատան կողմից թույլ տրված գրավատնային գործունեության վերաբերյալ իրավական ակտերի պահանջների մի շարք խախտումների պատճառով: