ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ AMGT46242119 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ 08/04/10
Ապրիլի 8-ին տեղի է ունեցել 46 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT46242119 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 300 մլն 150 հազար դրամ, որից մրցակցային` 300 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 300 մլն 150 հազար դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 275 659 521 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.9328 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.3000 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 2 դիլեր և գանձապետական պահառուն: