Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Հավանություն տրվեց ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում Հովհաննես Խաչատրյանի թեկնածությանը
08/07/2020 10:44
Կիսվել

Հավանություն տրվեց ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում Հովհաննես Խաչատրյանի թեկնածությանը

ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն հավանություն տվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար Հովհաննես Խաչատրյանի թեկնածությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խաչատրյանի թեկնածությունը ներկայացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը:

Հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը»-ի պատգամավոր Արտակ Մանուկյանը նախ ներկայացրեց թեկնածուի կենսագրությունը: Խաչատրյանը ծնվել է 1983 թվականին Երևանում, սովորել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, ունի մագիստրոսի կոչում, 2002-2008թթ աշխատել է Կենտրոնական բանկի Վիճակագրության վարչությունում, իրականացրել է բանկերի ֆինանսական վիճակի հեռար ստուգման ֆունկցիաներ, նաև պատասխանատու է եղել դրամավարկային և ֆինանսական վիճակագրության որոշակի աշխատանքների համար: 2008 թվականից աշխատում է Ամերիաբանկում: 2015-ին ստացել է ֆինանսական վերլուծաբանի կոչում, ներկայում էլ ուսանում է բիզնեսի վարչարարություն կամ ադմինիստրացիա` Չիկագոյի համալսարանի բիզնես դպրոցում: Նա անդամակցել է հասարակական կազմակերպությունների և կրթական ծրագրեր է իրականացրել է մարզերում: Անկուսակցական է, ամուսանացած է, ունի 2 զավակ:

Խաչատարյանը մի քանի կետով նշեց այն կարևոր գործառույթները, որ ԿԲ-ն իրականացնում է և իր կարծիքը դրանց վերաբերյալ: «Ես գտնում եմ, որ ԿԲ-ի մանդատի հետ կապված հարց իրականում գոյություն չունի այս պահին: Այն, ինչ այսօր դրված է ԿԲ-ի վրա՝ գների և ֆինանսական կայունության ապահովման առումով, համապատասխանում է ժամանակակից թրենդներին և հաջողված Կենտրոնական բանկերի փորձին: Ես այս առումով ԿԲ-ն գնահատում եմ լավագույն հաջողված ԿԲ-ներից զարգացող երկրներում»,-ասաց թեկնածուն:

Նրա կարծիքով՝ ֆինանսական համակարգում մրցակցությունն ապահովված է, ԿԲ-ն հասել է նրան, որ կենտրոնացումներ, համակենտրոնացումներ, մոնոպոլ դիրքեր ձեռք չեն բերվել: Թեկնածուի խոսքով՝ դա իրականում մեծ արժեք է, մրցակությունն է բերում ֆինանսական ծառայությունների մատչելիությանը, ծառայությունների արժեքի նվազմանը: Խաչատրյանը կարծում է, որ ֆինանսական համակարգը շատ լավ կարգավորված է, նաև ֆինանսական համակարգի բոլոր խաղացողների նկատմամբ վստահություն կա:  Կորոնավիրուսի և դրա տնտեսական հետևանքների հետ կապված՝ մենք գրեթե խնդիր չենք ունեցել, որ տնտեսավարող սուբյեկտները վստահության պակասի պատճառով կտրուկ գործողություններ կատարեն»,-ասաց նա:

Խաչատրյանի կարծիքով՝ կանխիկ շրջանառությունը բոլոր դրամական ագրեգատներում չափազանց մեծ է: «Մենք կանխիկ տնտեսություն ենք, որը աքսիոմատիկ է, որ չի կարող լինել կապիտալի շուկա, երբ երկրում տնտեսավարող սուբյեկտների միջև հարաբերությունները դեռ կանխիկի աշխարհում են մնացել: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ ԿԲ-ն ըստ էության կատարում է մեծ ծախսեր կանխիկի շրջանառության ապահովման համար, որը սուբսիդիա է այդ վճարամիջոցից օգտվելու համար»,-ասաց նա ու նշեց, որ ԿԲ-ն ՊԵԿ-ի հետ միասին պետք է ծրագիր իրականացնի, որպեսզի կարճ ժամանակահատվածում իմպուլս տա անկանխիկ դրամաշրջանառությանը:

Պատգամավորները նաև տարաբնույթ հարցեր ուղղեցին, պատասխաններ ստացան թեկնածուից: Թեկնածության հարցը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

Աննա Գրիգորյան

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85