ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ AMGN60052135 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ 09/04/10
Ապրիլի 9-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60052135 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, հետգնման ներկայացված փաստացի ծավալը` 1 մլրդ 143 մլն 600 հազար դրամ, հետգնված ծավալը` 500 մլն դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 467 453 027 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 12.0300 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 4 գործակալ: