
Քննարկվել է Ֆինանսների նախարարության գործունեության հավշետվությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցության, որի ընթացքում քննարկվել է Ֆինանսների նախարարության 2019 թվականի գործունեության հավշետվությունը:
Նախարար Ատոմ Ջանջուղազյանը զեկուցել է հարկաբյուջետային քաղաքականության, ֆինանսների արդյունավետ կառավարման, պետական պարտքի կառավարման, հաշվետվողական համակարգի ներդրման, վերապատրաստման դասընթացների միջոցով պետական կառավարման մարմինների կարողությունների բարելավման, կառուցվածքային ստորաբաժանումների օպտիմալացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին:
Անդրադարձ է կատարվել նաև նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ հարկային և գնումների համակարգերում, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությանը:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է նախարարության կողմից վերը նշված ուղղություններով իրականացվող ծրագրերը և ընդգծել ֆինանսների արդյունավետ կառավարմանը միտված շարունակական և հետևողական միջոցառումների կյանքի կոչման անհրաժեշտությունը: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը շեշտել է պետական բյուջեի ծախսային ծրագրով նախատեսված միջոցառումների ժամանակին իրականացման նպատակով անհրաժեշտ լրացուցիչ մեխանիզմների ներդրման կարևորությունը, ինչը թույլ կտա տարվա ընթացքում ավելի կանխատեսելի դարձնել միջոցների ծախսման ընթացքն ու կառավարումը:
10:30 30/03 | Առք | Վաճառք |
AMD / USD | 387.00 | 391.00 |
AMD / EUR | 418.00 | 425.00 |
AMD / RUR | 5.00 | 5.11 |
դոլար | ||
դոլար | ||