ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Սեպտեմբերի 11-ին տեղի է ունեցել 20 տարի մարման ժամկետով պետական (գանձապետական) երկարաժամկետ AMGB20072283 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 500 000 000 դրամ է, իսկ պահանջարկը՝ 450 000 000 դրամ, որից մրցակցային` 375 000 000 դրամ, ոչ մրցակցային` 75 000 000: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 405 000 000 դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 408 954 990 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.9999 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.0000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 5 գործակալներ: