ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ AMGT2611A102 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ 12/04/10
Ապրիլի 12-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT2611A102 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 460 մլն դրամ, որից մրցակցային` 450 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 410 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 389 847 740 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.2249 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.3000 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 4 դիլեր: