ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԻ «ՎԱՐԴԵՆԻՍ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿԱՌԱՎԱՐԻՉԸ
Արդշինինվեստբանկում մշտապես իրականացվող ներքին վերահսկողական միջոցառումները հնարավորություն են տալիս սեփական ուժերով բացահայտել աշխատանքային զանցանքները:
Պարբերաբար իրականացվող նմանատիպ միջոցառումներից մեկի արդյունքում հայտնաբերվել է Արդշինինվեստբանկի «Վարդենիս» մասնաճյուղի կառավարիչ Ա. Բաղդասարյանի կողմից կատարված աշխատանքային զանցանքները: Այդ կապակցությամբ ձեռնարկված ծառայողական քննության արդյունքում պարզված հանգամանքների վերաբերյալ, բանկի կողմից համապատասխան հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազությանը, որի համաձայն քրեական գործ է հարուցվել Ա. Բաղդասարյանի նկատմամբ:
Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքերով. «Բանկում ներդրված և մշտապես գործող խիստ ներքին վերահսկողական համակարգը նպատակ ունի ոչ միայն բարձրացնել աշխատակիցների աշխատանքային կարգապահությունը և պատասխանատվությունը, այլ նաև պահպանել և բարձրացնել հաճախորդների վստահությունը բանկի նկատմամբ»: