ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 14/04/10
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 14-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.14 դրամով և կազմել 396.00 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.61 դրամով և կազմել 540.30 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 13.66 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 0.61 դրամով և կազմել 610.63 դրամ մեկ ֆունտի դիմաց: