
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ AMGT39171119 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 19/04/10
Ապրիլի 19-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39171119 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 462 մլն 300 հազար դրամ, որից մրցակցային` 420 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 462 մլն 300 հազար դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 425 067 299 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.5507 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.0000 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 3 դիլեր: