Ֆինանսական

USD BUY - 383.50+0.00 USD SELL - 385.00+0.00
EUR BUY - 446.00+0.00 EUR SELL - 455.00+0.00
OIL:  BRENT - 70.16+0.13 WTI - 68.31+0.10
COMEX:  GOLD - 3324.20+0.68 SILVER - 36.69-0.22
COMEX:  PLATINUM - 1384.30+0.18
LME:  ALUMINIUM - 2586.00+0.49 COPPER - 9790.50-0.40
LME:  NICKEL - 15042.00-0.89 TIN - 33397.00+0.34
LME:  LEAD - 2056.50+0.98 ZINC - 2720.50+1.34
FOREX:  USD/JPY - 146.26-0.57 EUR/GBP - 1.1733+0.25
FOREX:  EUR/USD - 1.1733+0.25 GBP/USD - 1.3599+0.21
STOCKS RUS:  RTSI - 1086.62-2.15
STOCKS US: DOW JONES - 44458.30+0.49 NASDAQ - 20611.34+0.94
STOCKS US: S&P 500 - 6263.26+0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39821.28+0.33 TOPIX - 2828.16+0.41
STOCKS CHINA:  HANG SENG - 23892.32-1.06 SSEC - 3493.05-0.13
STOCKS EUR:  FTSE100 - 8867.02+0.15 CAC40 - 7878.46+1.44
STOCKS EUR:  DAX - 24549.56+1.42
09/07/2025  CBA:  USD - 383.82-0.37 GBP - 521.34-0.31
09/07/2025  CBA:  EURO - 449.11-1.47
09/07/2025  CBA:  GOLD - 40904-47 SILVER - 453.81+6.11
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – «ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՅՈՒՆ ՇՈՒԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ KfW-Ն 20 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ ԿՏՐԱՄԱԴՐԻ
19/04/2010 15:49
Կիսվել

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – «ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՅՈՒՆ ՇՈՒԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ KfW-Ն 20 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ ԿՏՐԱՄԱԴՐԻ

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ապրիլի 19-ին ՀՀ կենտրոնական բանկի և KfW բանկի միջև Գերմանահայկական հիմնադրամի «Բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացում» վարկային ծրագրի շրջանակներում պայմանագիր է կնքվել ծրագրի երրորդ փուլի` 20 մլն. եվրոյի տրամադրման վերաբերյալ: Գերմանական KfW բանկի կողմից վարկը տրամադրվելու է ՀՀ կենտրոնական բանկին 10 տարի մարման ժամկետով, որից 3 տարին արտոնյալ: Վարկային միջոցները նախատեսվում է ամբողջովին օգտագործել առաջիկա երեք տարիների ընթացքում, կիրառելով ծրագրի առաջին երկու փուլերի  համար սահմանված հիմնական  սկզբունքները: KfW բանկի կողմից պայմանագիրը ստորագրելու է Եվրոպայի մասնավոր և ֆինանսական հատվածի զարգացման ստորաբաժանման ղեկավար-փոխնախագահ Եվա Վիտտը:

Դեռևս 2005թ. ընթացքում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) և Հայաստանի Կառավարության պատվիրակությունների միջև սկզբունքային համաձայնություն էր ձեռք բերվել «Բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացում» վարկային ծրագրի իրականացման վերաբերյալ: Արդյունքում` 2006 թ-ի մարտին և 2007 թ-ի դեկտեմբերին գերմանական KfW բանկի և ՀՀ կենտրոնական բանկի միջև կնքվեցին համապատասխան պայմանագրեր, որոնցով նախատեսվում էր KfW բանկի կողմից ՀՀ կենտրոնական բանկին երկու մասնաբաժիններով (վեցական միլիոն եվրո), ընդհանուր գումարով 12 մլն. եվրո վարկային և 1,5 մլն եվրո դրամաշնորհային միջոցների տրամադրում: Ներկայումս այդ միջոցները ամբողջովին ստացվել և նպատակային օգտագործվել են:

Ծրագրի գործընկեր ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկերը տրամադրվում են ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց առնվազն 10 տարի ժամկետով, ՀՀ դրամով, շուկայական տոկոսադրույքով, բնակարանների կամ առանձնատների ձեռք բերման, կամ առկա բնակարանների, կամ առանձնատների վերանորոգման նպատակով: Ծրագրի գործընկեր ֆինանսական կազմակերպությունները իրենց հերթին, տրված վարկերի դիմաց  ստանում են վերաֆինանսավորում Գերմանահայկական հիմնադրամից շուկայական տոկոսադրույքով: Ծրագրի հաջող ներդրմանն ու իրագործմանը նպաստել է KfW բանկի կողմից մրցութային կարգով ընտրված ծրագրի խորհրդատուի ակտիվ և արդյունավետ աշխատանքը:

Ներկայումս Գերմանահայկական հիմնադրամի «Բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացում»  վարկային ծրագրի գործընկեր ֆինանսական հաստատություններ են հանդիսանում «Արարատբանկ» ԲԲԸ, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ, «Առէկսիմբանկ» ՓԲԸ, «Ինեկո բանկ» ՓԲԸ, «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ, «Անելիք բանկ» ՓԲԸ, «Կասկադ բանկ» ՓԲԸ, «Առաջին հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՍՊԸ և «Վաշինգթոն Քափիթալ» ՈՒՎԿ ՍՊԸ: Ծրագրի երրորդ փուլի մեկնարկով գործընկեր ֆինանսական հաստատությունների ցանկը կընդլայնվի նոր գործընկերներով, որոնց ընտրությունը կիրականացվի մրցութային կարգով: 

AMP
09/07/2025
դրամ
Դոլար (USD)
383.82
-0.37
Եվրո (EUR)
449.11
-1.47
Ռուբլի (RUR)
4.912
+0.0079
Լարի (GEL)
141.28
-0.17
40904
-47
Արծաթ
453.81
+6.11