
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ AMGN36093130 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 20/04/10
Ապրիլի 20-ին տեղի է ունեցել 36 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36093130 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 210 մլն դրամ, որից մրցակցային` 150 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 140 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 137 820 296 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.8097 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.0000 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 6 գործակալ: