
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՄՈՍԿՎԱ` ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մոսկվա` մասնակցելու Միջպետական բանկի խորհրդի հերթական նիստին:
Նիստին քննարկվելու են Միջպետական բանկի խորհրդի նախագահի ընտրության, 2009 թ. բանկի գործունեության, տարեկան ֆինանսական հաշվետվության, շահույթի բաշխման, ինչպես նաև ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտներին անցնելու հարցերը:
Հանդիպմանը կքննարկվեն Միջպետական բանկի անդամ երկրների ազգային արժույթների կիրառման վրա հիմնված վճարահաշվարկային համակարգի զարգացման, բանկի առաքելության և զարգացման գաղափարախոսության, ներդրումային գործիքների ընդլայնման հարցերը: