Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
«Ամունդի-ԱԿԲԱ»-ն 2020-ի 2-րդ եռամսյակն ամփոփում է փորձագիտական կարծիքով. տեսանյութ
27/07/2020 12:04
Կիսվել

«Ամունդի-ԱԿԲԱ»-ն 2020-ի 2-րդ եռամսյակն ամփոփում է փորձագիտական կարծիքով. տեսանյութ

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակն է ամփոփել փորձագիտական կարծիքով։

«Համավարակով պայմանավորված՝ համաշխարհային տնտեսությունը 2020-ի առաջին կիսամյակի ընթացքում հայտնվեց աննախադեպ խորը ճգնաժամի մեջ։ Համաձայն վերջին կանխատեսումնեերի՝ համաշխարհային տնտեսության անկումը 2020-ի համար կկազմի 4,3 տոկոս՝ գործազրկության ավելի բարձր մակարդակի պայմաններում։ Որոշ երկրներում անկումը կարող է հասնել նույնիսկ երկնիշ թվերի։ Հայաստանում ևս տնտեսական աճը կլինի բացասական միջավայրում՝ կազմելով 4 տոկոս», – ասում է Ասլանյանն ու հիշեցնում՝ սա դեռ այն դեպքում, եթե կորոնավիրուսի երկրորդ ալիքին չբախվենք։

Խորը անկումից հետո համաշխարհային ֆինանսական շուկաները մեկնարկեցին դրական միջավայրում՝ պայմանավորված տարբեր երկրների կառավարությունների ու Կենտրոնական բանկերի աննախադեպ ծավալի օժանդակությամբ։

«Արդյունքում երկրորդ եռամսյակի ընթացքում ռիսկային ակտիվները՝ հատկապես բաժնետոմսերը բավականին արագ աճեցին, նույնիսկ ավելի արագ, քան կանխատեսվում էր։ Հայաստանի շուկան ևս դրական արձագանքեց։ Առաջին եռամսյակում արձագանքեցինք որոշակի անկում, բայց երկրորդ եռամսյակի ընթացքում այն վերականգնվեց՝ արտահայտվելով փոխարժեքի և պարտատոմսերի գների կայունությամբ։ Այս բոլոր գործոնները նպաստեցին, որ «Ամունդի-ԱԿԲԱ»-ի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերությունը վերականգնվի, որի միջին տարեկան ցուցանիշը 2020-ի հունիսի վերջի դրությամբ տատանվել է 8.8-9.3% սահմաններում՝ կախված ֆոնդի տեսակից։

Ի դեպ, 2020-ի առաջին եռամսյակի դրությամբ «Ամունդի-ԱԿԲԱ»-ի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների մեծությունը 136 մլրդ դրամ էր։ Երկրորդ եռամսյակում դրանք աճել են շուրջ 10 տոկոսով կամ 14 մլրդ դրամով։ 2020-ի հունիսի 30-ի դրությամբ «Ամունդի-ԱԿԲԱ»-ի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների մեծությունը 149 մլրդ դրամ է։
Հրայր Ասլանյանը նկատում է՝ կենսաթոշակային ֆոնդի եկամտաբերությունը վերականգնվել է, բայց դեռ վաղ է ենթադրել, որ մոտ ժամանակներս կրկին անկում չի լինի, քանի որ համավարակով պայմանավորված անորոշ վիճակը դեռ շարունակվում է։

«Այս ճգնաժամը ևս մեկ անգամ փաստեց ֆոնդերի կառավարման գործընթացում ֆրանսիական «Ամունդի»-ի կողմից կիրառվող և հայաստանյան «Ամունդի-ԱԿԲԱ»-ի կողմից տեղայնացված մոտեցումների կենսունակությունը և ճկունությունը՝ հիմնված դիվերսիֆիկացիայի ընտրողականության առանցքային սկզբունքների վրա»։

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90