ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՆԵՐԲԱՆԿԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԲԱՆԿԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐ – ԱՊՐԻԼԻ 13-23
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ապրիլի 19-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 58,880,448 ԱՄՆ դոլար` 392.35 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 59,792,250 ԱՄՆ դոլար` 393.81 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 700,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 393.03 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: