ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGN60163155 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 29/04/10
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2010թ. ապրիլի 29-ին կայացած ՀՀ պետական միջին ժամկետայնության արժեկտրոնային AMGN60163155 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդի արդյունքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 565 000 000 դրամ, ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 70 000 000 դրամ: Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը 1 000 000 000 դրամ է:
Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը 15.1100% է, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 14.9620%:
Աճուրդին մասնակցել է 7 գործակալ: