ԱՐՑԱԽԲԱՆԿ – ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔԻՆ` ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ» ԾՐԱԳԻՐԸ
Հետևողական լինելով իր իսկ որդեգրած քաղաքականությանը` աջակցել երկրի տնտեսական զարգացմանն ու բնակչության սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը, ս.թ. ապրիլին Արցախբանկը սկսել է հերթական նպատակային ծրագրի իրականացումը:
Նոր «Երիտասարդ ընտանիքին`մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակներում Արցախբանկը տրամադրում է հիփոթեքային վարկեր երիտասարդ ընտանիքներին` Երևան քաղաքում բազմաբնակարան շենքերում բնակարաններ ձեռք բերելու նպատակով:
Ծրագրին կարող են մասնակցել այն երիտասարդ ընտանիքները, որտեղ ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 60-ը:
Հիփոթեքային վարկը տրամադրվում է առավելագույնը 10 տարի մարման ժամկետով, տարեկան 10.5% (որից 2 տոկոսային կետը սուբսիդավորում է պետությունը): Ծրագրի շրջանակներում ձեռք բերվող բնակարանի առավելագույն գինը կազմում է 16 մլն. ՀՀ դրամ, կանխավճարը` սկսած բնակարանի արժեքի 30%-ից: