ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՆԵՐԲԱՆԿԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԲԱՆԿԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐ – ԱՊՐԻԼԻ 26-30
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկանցում են, որ ապրիլի 26-ից 30-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 57,226,141 ԱՄՆ դոլար` 386.40 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 54,678,847 ԱՄՆ դոլար` 388.51 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 800,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 385.19 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: