ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ AMGT52025119 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 03/05/10
Մայիսի 3-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52025119 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 670 մլն դրամ, որից մրցակցային` 640 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 670 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 590 556 392 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.3045 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.9500 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 6 դիլեր: