ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՄԱՅԻՍԻ 5-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՈՒՆԻ 134 ԱՈՒԴԻՏՈՐ
Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում ս.թ. ապրիլի 29-ին տեղի ունեցած աուդիտորների որակավորման քննության արդյունքները: 19 դիմորդներից քննությանը մասնակցել է 14-ը, որոնցից երեքին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական: Հանձնաժողովը որոշում է կայացրել նաև որակավորման վկայական տրամադրել օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների կողմից հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտներին համապատասխան կազմված ծրագրերով անցկացված քննությունների արդյունքում որակավորված 2 դիմորդի:
Հայաստանի Հանրապետությունում ս.թ. մայիսի 5-ի դրությամբ որակավորման վկայական ունի 134 աուդիտոր: