Ֆինանսական

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ԱՐԴՇԻՆԻՎԵՍՏԲԱՆԿԸ ՊԱՏԵՐԱԶԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՑ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՑ ՀՀ ԴՐԱՄՈՎ ԱՎԱՆԴՆԵՐԸ ԿԸՆԴՈՒՆԻ ԱՎԵԼԻ ԲԱՐՁԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՈՎ
07/05/2010 13:09
Կիսվել

ԱՐԴՇԻՆԻՎԵՍՏԲԱՆԿԸ ՊԱՏԵՐԱԶԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՑ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՑ ՀՀ ԴՐԱՄՈՎ ԱՎԱՆԴՆԵՐԸ ԿԸՆԴՈՒՆԻ ԱՎԵԼԻ ԲԱՐՁԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՈՎ

Արդշինինվեստբանկը մայիսի 9-ից 28-ը հայտարարում է «Հաղթանակ» ակցիա և մայիսյան հաղթանակների տոների կապակցությամբ պատերազմի մասնակից բոլոր վետերաններից և Հայկական բանակի զինծառայողներից ՀՀ դրամով ավանդները ընդունում է 2% ավել  տարեկան տոկոսադրույքով, քան այսօր բանկում գործող ստանդարտ ավանդների տոկոսադրույքն է:

Արդշինինվեստբանկն իր հաճախորդներին մշտապես առաջարկում է ավանդների ներգրավման մրցունակ տոկոսադրույքներ և հենց դրա շնորհիվ հանդիսանում է Հայաստանի առաջատար բանկերից մեկը` ներգրավված ավանդների ծավալով: Ներկայումս բանկում ֆիզիկական և իրավաբանական անձանցից ներգրավված ավանդների ծավալը կազմում է շուրջ 67 մլրդ. դրամ, որից միայն ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները մոտ 30 մլրդ. դրամ են:

Ինչպես նշում է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը. «Լինելով հետևողական իր սկզբունքներում, Արդշինինվեստբանկը շարունակում է ձևավորված բարի ավանդույթները և կրկին իր հաճախորդների համար անց է կացնում ակցիա, որն այս անգամ նախատեսված է բանկի ավանդատուների համար: Համոզված եմ, որ մեր բանկն իր երկար տարիների զսպված և հավասարակշիռ գործունեությամբ, վայելում է մեր ազգաբնակչության վստահությունը: Դրա վառ ապացույցը ավանդների ներգրավման մեր ցուցանիշներն են»:
    
Ժամանակակից տեխնոլոգիաները և փորձը բանկին հնարավորություն են տալիս մատուցել բարձրորակ բանկային ծառայություններ` հաշիվների սպասարկում, փոխանցումներ, փաստաթղթային ակրեդիտիվ, երաշխիքներ, ինկասո, գործառույթներ չեկերով, արտարժույթով, արժեթղթերով և կանխիկ դրամով:

Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Փարիզում:

Բանկն արժանացել է Moody”s-ի Ba2 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, և Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նաև ֆինանսական կայունության ("BFSR") «D-» վարկանիշին:

Բանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ:

AMP
27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58