
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՆԵՐԲԱՆԿԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԲԱՆԿԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐ – ԱՊՐԻԼԻ 30 – ՄԱՅԻՍԻ 7
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ապրիլի 30-ից մայիսի 7-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 52,541,333 ԱՄՆ դոլար` 384.63 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 60,453,793 ԱՄՆ դոլար` 386.16 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 350,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 384.71 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: