Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
«ՎԶԵԲ»-Ը 600 000 ԴՈԼԱՐՈՎ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԱՍՆԱԲԱԺԻՆԸ ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ
14/05/2010 18:41
Կիսվել

«ՎԶԵԲ»-Ը 600 000 ԴՈԼԱՐՈՎ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԱՍՆԱԲԱԺԻՆԸ ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ

Խորվաթիայի Զագրեբ քաղաքում սկսվել է Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի բիզնես ֆորումը եւ տարեկան ժողովը, որին մասնակցում է նաեւ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը: ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահն այսօր Զագրեբում Վերակառուցման եվ Զարգացման Եվրոպական Բանկի /ՎԶԵԲ/ հետ ստորագրել է բանկի կապիտալի ավելացման մասին պայմանագիր:

ՎԶԵԲ-ը նոր բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով 255 միլիոն ՀՀ դրամ (մոտավորապես 600,000 ԱՄՆ դոլար) գումարով ավելացնում է իր մասնակցությունը ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ: ՎԶԵԲ-ի ներդրումը հանդիսանում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կապիտալի 1 միլիարդ ՀՀ դրամով ավելացման մասնաբաժին, որն աջակցելու է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետագա ընդլայնմանը: ՎԶԵԲ-ի մասնաբաժինը մնալու է 25%+1 բաժնետոմս:

Կապիտալի ավելացումը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ հնարավորություն կընձեռի դիվերսիֆիկացնել վարկային ներդրումների պորտֆելը եւ ընդլայնել հախաճորդների շրջանակները` սպասարկելով միջին եւ խոշոր չափի հաճախորդներ, ընդլայնելով նաեւ մասնաճյուղային ցանցը:

«ՎԶԵԲ-ը հաճույքով է շարունակում իր համագործակցությունը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ եւ աջակցում է բանկի հետագա զարգացմանը: Կապիտալի ավելացումը հնարավորություն կտա ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ պահպանել իր վարկանիշը բանկային համակարգում եւ դիվերսիֆիկացնել ծառայությունների շրջանակները», պայմանագրի ստորագրման արարողությունից հետո հայտարարել է Ֆինանսական հաստատությունների գծով ՎԶԵԲ-ի տնօրեն պարոն Նիկ Թեսսեյմանը:

«Մենք շատ բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը ՎԶԵԲ-ի հետ` դիտարկելով այն որպես ժամանակակից բանկային եւ ֆինանսական տեխնոլոգիաների եւ լավագույն միջազգային փորձի ներդրման եւ իրականացման գրավական: Այն հնարավորություն է տալիս ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ին լինել հայաստանյան առաջնային բանկերի շարքում եւ տրամադրել եվրոպական բանկային համակարգին համապատասխանող ծառայությունների շրջանակ», նույն արարողության ընթացքում նշել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը:

ՎԶԵԲ-ը դարձել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ բաժնետեր 2008 թվականին: Մինչ այդ այն ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ տրամադրել է 5 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային գիծ` միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին վարկավորելու նպատակով, 2 միլիոն ԱՄՆ դոլար ՎԶԵԲ-ի միջին չափի համաֆինանսավորման գործիքի ներքո` միջին եւ խոշոր ձեռնարկություններին կորպորատիվ վարկավորում տրամադրելու նպատակով, ինչպես նաեւ 2 միլիոն ԱՄՆ դոլար` առեւտրի ֆինանսավորման գործիքի ներքո:

Հայաստանում իր գործառնությունների առաջին օրվանից մինչ օրս, ՎԶԵԲ-ը իրականացրել է 393 միլիոն եվրո ընդհանուր գումարով թվով 77 ծրագիր ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների զարգացման եւ էներգետիկ ոլորտներում:

Զագրեբում տեղի ունեցող բիզնես ֆորումում քննարկվելու են Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի անդամ երկրներում վերջին շրջանում տեղի ունեցած քաղաքական, տնտեսական, սոցիալական փոփոխությունները, բիզնես մարտահրավերները:  Քննարկվելու են նաեւ համաշխարհային բանկային եւ ֆինանսական համակարգերին վերաբերվող մի շարք հարցեր:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահը հանդիպումներ է ունենալու նաեւ Եվրոպական բանկի, «Ռայֆազեն», «Կոմերց» եւ այլ բանկերի ղեկավարների հետ եւ քննարկվելու են ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ համագործակցության հեռանկարները:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2