Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ – ՍԿՍՎՈՒՄ Է «PETROL PLUS» ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
19/05/2010 20:26
Կիսվել

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ – ՍԿՍՎՈՒՄ Է «PETROL PLUS» ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Ամիսներ առաջ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  հասարակությանը ներկայացրեց Հայաստանի բանկային շուկայում նախադեպը չունեցող մի արտադրանք`  Mifare տեխնոլոգիայով նոր DUAL /երկակի/ քարտը, որը մեր քաղաքացիներին հնարավորություն տվեց մեկ քարտում ունենալ թե ժամանակակից բանկային քարտ, թե Երեւանի մետրոպոլիտենով երթեւեկելու եւ դրա դիմաց վճարելու տրանսպորտային քարտ:
Բացառապես ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ արտադրանքը լինելով, Կլասիկ-Մ մետրո քարտը կարճ ժամանակահատվածում իր պահանջարկի առումով գերազանցեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ մարկետինգային սպասումների ծավալները:
Ելնելով բանկ-հաճախորդ հարաբերությունների մոդելավորման իր «Միտված դեպի հասարակությունը» փիլիսոփայությունից եւ շարունակելով բանկային եւ IT նոր տեխնոլոգիաների առաջադրումը շուկային, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ սկսում է Հայաստանում մի նոր բացառիկ նախագծի` «Petrol Plus» համակարգի ներդրման գործընթացը:

Համակարգի ներդրման համար ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ մասնագետներն ուսումնասիրել են միջազգային շուկայում առկա զարգացումները, շուրջ 13 երկրների ավելի քան 800 կազմակերպությունների կիրառած փորձն ու տեխնոլոգիական լուծումները:

Այսօր աշխարհում տվյալ համակարգով սպասարկվում է ավելի քան 8.000.000 քարտ: Սպասարկվող խոշորագույն կազմակերպություններից են «Գազպրոմը», «Շելը», «ՏՆԿ»-ն, «Ռոսնեֆտը» եւ այլն:
«Petrol Plus» համակարգի ներդրմամբ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ թողարկում է Հայաստանում երկրորդ երկակի կիրառման,  վառելանյութի  դիմաց վճարումներ կատարելու համար օգտագործվող նոր քարտատեսակ եւ ներդնելով «Petrol Plus» ծրագրա-ապարատային համակարգը,  վառելանյութի վաճառքի շուկայում ձեւավորում է այդ քարտերի սպասարկման լայն ենթակառուցվածք:

Ներդրվող համակարգը Հայաստանում կկիրառվի առաջին անգամ եւ կրկին լինելով բացառապես ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ արտադրանքը, հնարավորություն կտա կորպորատիվ ընկերություններին եւ անհատ անձանց` փոխարինել ներկայումս վառելիքի լիցքավորման համար օգտագործվող թղթային կտրոնները բանկային պլաստիկ քարտերով` օգտագործելով կազմակերպության համապատասխան ծախսերի օպտիմալացման եւ հաշվետվությունների ու վերահսկման առավել ժամանակից միջոցներ:

Համակարգը յուրահատուկ է այն առումով, որ քարտերը լիցքավորվում եւ տրամադրվում են հաճախորդին նախապես վճարված գումարին համապատասխան քանակի վառելիքի լիտրերով, ինչպես նաեւ   ծրագիրը իրականացվում է միջազգային քարտերի միջոցով,  ինչը հնարավորություն է ընձեռում միեւնույն քարտով կատարել նաեւ բանկային քարտերին բնորոշ բոլոր գործարքները:
Այս համակարգի ներդրմամբ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ խթանում է նաեւ նախկինում իր կողմից թողարկված AUTOCARD ծրագրի նոր զարգացումը տեխնոլոգիական նոր հիմքի վրա:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2