ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ AMGT13238108 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 24/05/10
Մայիսի 24-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13238108 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 3 մլրդ 404 մլն 800 հազար դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 955 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 968 457 917 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.8846 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերութ¬յունը` 13.7700 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 10 դիլեր և գանձապետական պահառուն: