Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 397.00-0.50
OIL:  BRENT - 91.89-0.70 WTI - 82.89-2.34
COMEX:  GOLD - 3736.80-1.46 SILVER - 45.00-4.84
COMEX:  PLATINUM - 1360.70-3.11
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.5+0.10 EUR/GBP - 1.0954-0.34
FOREX:  EUR/USD - 1.0954-0.34 GBP/USD - 1.3124-0.56
STOCKS RUS:  RTSI - 945.55-1.09
STOCKS US: DOW JONES - 50198.17-1.11 NASDAQ - 24429.89+0.42
STOCKS US: S&P 500 - 7323.63-0.23
STOCKS JAPAN:  NIKKEI - 59024.28+0.28 TOPIX - 3824.00-0.42
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.75-0.91 SSEC - 3587.83+0.09
STOCKS EUR:  FTSE100 - 10551.17-1.30 CAC40 - 8146.83-0.85
STOCKS EUR:  DAX - 25736.24-1.19
18/11/2026  CBA:  USD - 360.41-0.1 GBP - 474.73-0.78
18/11/2026  CBA:  EURO - 395.37-0.76
18/11/2026  CBA:  GOLD - 44706-245 SILVER - 552.72-0.5
ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ – ԱՌԱՅԿԱՅԱԶՈՒՐԿ ՈՍԿՈՒ ՀԱՇԻՎ
25/05/2010 10:51
Կիսվել

ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ – ԱՌԱՅԿԱՅԱԶՈՒՐԿ ՈՍԿՈՒ ՀԱՇԻՎ

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն շարունակում է ընդլայնել ծառայությունների շրջանակը` այս անգամ ֆինանսական շուկա ներդնելով նոր` առարկայազուրկ ոսկու հաշիվ:

Հասարակությանը քաջ հայտնի բանկային այլ հաշիվներին զուգընթաց` առարկայազուրկ ոսկու հաշիվը ևս բացվում է հաճախորդի հրահանգով: Տեղեկացնենք, որ առարկայազուրկ ոսկու հաշիվ է հանդիսանում առանց ձուլակտորների անհատական հատկանիշների ոսկու հաշվառումը: Հաշիվ բացելիս, առարկայազուրկ ոսկու հաշվի ամբողջ ծավալով բանկը հաճախորդի հանձնարարությամբ ձեռք է բերում համապատասխան քանակությամբ ոսկի: Ընդ որում, հաշիվը  մուտքագրվում է 999.9 հարգի ոսկու քանակի տվյալ օրվա գնին համարժեք ՀՀ դրամով: Առարկայազուրկ ոսկու հաշիվը ևս բանկային այլ հաշիվների նման, հաճախորդը կարող է պարբերաբար համալրել, կատարել ոսկու անկանխիկ փոխանցումներ:

Բանկային այլ հաշիվների նման, յուրաքանչյուր պահի հաճախորդը հնարավորություն ունի փակելու առարկայազուրկ ոսկու հաշիվը: Ընդ որում, ի տարբերություն այլ հաշիվների` ոսկու հաշիվը փակելիս` հաճախորդը կարող է ետ ստանալ ձեռք բերված ոսկու քանակին համարժեք գումարը` տվյալ օրվա ոսկու փոխարժեքով, կամ պատվիրել համապատասխան քաշի ոսկու ստանդարտացված ձուլակտոր:

Հիշեցնենք, որ առարկայազուրկ ոսկու հաշվին զուգընթաց բանկում արդեն ներդրվել է նոր` առարկայազուրկ ոսկով "Ոսկե մանուկ" երկարաժամկետ կուտակային ավանդը, ինչպես նաև իրականացվում է ստանդարտացված ձուլակտորների վաճառք:

18/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.41
-0.1
Եվրո (EUR)
395.37
-0.76
Ռուբլի (RUR)
4.3806
+0.0103
Լարի (GEL)
138.94
-0.04
44706
-245
Արծաթ
552.72
-0.5