ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ AMGT52066113 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ
Հունիսի 7-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52066113 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 000 000 դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 927 մլն 909 հազար դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 886 մլն 359 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 445 172 905 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.1806 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերութ¬յունը` 13.0000 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 9 դիլեր և գանձապետական պահառուն: