ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՈՒԺԻ ՄԵՋ ԵՆ 35 ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՒ 7 ԱՆՀԱՏ ԱՈՒԴԻՏՈՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ
2010 թվականի հուվարից մայիս ընկած ժամանակահատվածում ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է աուդիտորական ծառայությունների իրականացման 11 լիցենզիա: Նույն ժամանակահատվածում դադարեցվել է աուդիտորական ծառայությունների իրականացման 3 և կասեցվել 1 լիցենզիայի գործողություն, ևս 2 լիցենզիայի գործողությունը հանվել է կասեցումից:
Ընթացիկ տարվա հինգ ամիսներին օրենքով սահմանված կարգի համաձայն այս ոլորտից գանձվել է 5 մլն 705 000 դրամ պետական տուրք, որից 5 մլն 505 000 դրամը` աուդիտորական կազմակերպություններից, իսկ 200 000 դրամը` անհատ աուդիտորներից: Աուդիտ իրականացնող անձանցից գանձվել է նաև տուգանք 705 000 դրամի չափով:
Հայաստանի Հանրապետության տարածքում ս.թ. հունիսի 1-ի դրությամբ լիցենզավորված են 35 աուդիտորական կազմակերպություն և 7 անհատ աուդիտոր: