
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱԶՆԵՐԻ ԳՆԵՐ 14/06-20/06
ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 14.06.2010-20.06.2010թթ-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
ՈՍԿԻ` գնման գին`13580.31 (-0.8), բացթողնման գին` 14761.21 (-0.87), ԱՐԾԱԹ` գնման գին` 199.71 (-3.79), բացթողնման գին` 217.08 (-3.9), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 16858.32 (-427.37), բացթողնման գին` 18324.26 (-464.53), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 4872.25 (-194.6), բացթողնման գին` 5295.92 (-211.53):