
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ AMGB20072283 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 15/06/10
Հունիսի 15-ին տեղի է ունեցել 20 տարի մարման ժամկետով պետական (գանձապետական) երկարաժամկետ AMGB20072283 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 470 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ145 մլն դրամ, ոչ մրցակցային` 325 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 777 867 447 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 15.4648 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերութ¬յունը` 15.5000 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 7 գործակալ: