ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ AMGT52236112 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 24/06/10
Հունիսի 24-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52236112 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 627 մլն 167 հազար դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 247 մլն 167 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 916 281 118 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.0364 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերություն` 9.4111 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 8 դիլեր և գանձապետական պահառուն: