ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ AMGN36093130 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 29/06/10
Հունիսի 29-ին տեղի է ունեցել 36 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36093130 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 3 մլրդ 350 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 920 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 430 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 039 509 999 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.3381 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.4800 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 7 գործակալ: