ՊԵՏԱԿԱՆ AMGN36265126 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 01/07/10
Հուլիսի 1-ին տեղի է ունեցել նաև պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36265126 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, հետգնման ներկայացված ծավալը` 2 մլրդ 354 մլն դրամ, հետգնված ծավալը` 500 մլն դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 508 734 707 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 11.0700 տոկոս է:
Հետգնմանը ևս մասնակցել է 6 գործակալ: