ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՀ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՈՎ 141 ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ
Այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում ՀՀ-ում արդեն իսկ գրանցվել է 1079 իրավաբանական անձ, որոնցից 141-ը օտարերկրյա ներդրումներով են: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` հաշվետու ժամանակահատվածում նոր ստեղծված իրավաբանական անձանց կապիտալում կատարված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1225,36 մլն դրամ:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ժամանակահատվածում գրանցվել են օտարերկրյա ներդրումներով իրավաբանական անձանց հիմնադիրների (մասնակիցների) կազմում նաև օտարերկրյա իրավաբանական անձանց և (կամ) քաղաքացիների մասնակցությամբ 51 ընկերություններ, և հիմնադիրների (մասնակիցների) կազմում միայն օտարերկրյա իրավաբանական անձանց և (կամ) քաղաքացիների մասնակցությամբ` 89 ընկերություն: